Նոր դեպքեր. խնամքի կենտորոնում 11 հոգի վարակվել է կորոնավիրուսով. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Ծերապարտեզ» կոչվող խնամքի կենտրոնում 11 հոգի վարակվել է նոր տեսակի կորանավիրուսով: Ըստ մեր տեղեկությունների՝  այս պահին քննարկվում է այն վարկածը, որ հնարավոր է վարակը «բերվել» է դրսից, իրենց աշխատակցի միջոցով: Բանն այն է, որ խնամքի կենտրոնի աշխատակիցներից մեկը աշխատում է նաեւ «Հանրապետական» հիվանդանոցում՝ որպես բուժքույր, որի պատճառով էլ վիրուսը կարողացել է «թափանցել» ներս:

Ողջ օրվա ընթացքում փորձեցինք տեղեկությունը ճշտել «Ծերապարտեզ» խնամքի կենտրոնի տնօրեն Պավել Պողոսյանից, սակայն վերջինս, լսելով տեղեկությունը, սկսկեց գոռգռալ՝ պահանջելով ներեկայացնել, թե ով է մեզ այդ տեղեկությունը փոխանցել: Հասկանալով, որ մենք հրաժարվում ենք տեղեկություն տրամադրել՝  հայտարարեց, թե ինքն էլ է հրաժարվում որեւէ տեղեկություն տալ վարակվածների, դրա լինել չլինելու վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Աննա Հարությունյանի հետ: Կազմակերպությունը խնամքի կենտրոնի համակարգմամբ ու վերահսկողությամբ է զբաղվում: Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը ու նշեց, որ այդ 11 մեծահասակ մարդիկ արդեն տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանադանոցներ, որոնց առողջական վիճակն այժմ նորմալ է գնահատվում՝ համենայդեպս այդպես են հիվանդանոցից փոխանցել Հարությունյանին:

-Տիկի՛ն Հարությունյան, տեղեկություններ կան, որ «Ծերապարտեզ» ծերերի խնամքով զբաղվող հաստատությունում 11 հոգի կորոնավիրուսով վարակվել են եւ նրանց տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Այս տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը:

-Ինֆորմացիան ճիշտ է: Հաստատությունը վճարովի խնամքի կենտրոն է: Իհարկե փակ, կարանտինի մեջ է եղել, աշխատակիցները ջերմաչափվել են, մտնել ու դուրս գալու ժամանակ: Ենթադրում ենք, որ աշխատակիցներից մեկի մոտ վաղ շրջան է եղել եւ ջերմություն դեռ չի եղել, ապա իր միջոցով թափանցել է հաստատություն:

-Տեղեկություն ունենք, որ աշխատակիցներից մեկը «Հանրապետական» հիվանդանոցի բժիշկ է, որի միջոցով էլ վիրուսը թափանցել է փակ հաստատություն համարվող կենտրոն: Արդյոք ճիշտ է նաեւ այդ տեղեկությունը, Ձեզ հաջողվե՞լ է դա պարզել:

-Բուժաշխատող է: Բայց դա մենք ենթարդում ենք, որովհետեւ այդ աշխատողը մեզ մոտից դուրս գալիս լավ է զգացել իրեն , բայց արդեն էնտեղից դուրս գալիս վատ է զգացել իրեն: Թեստը հանձնել է, ու պատասխանը դրական է եղել:  Մենք ենթարդում եւ կապում ենք այդ դեպքի հետ, քանի որ ուրիշ ոչ մի ձեւ չենք հասկանում, թե որտեղից կարող էր լինել, քանի տարածքը ախտահանվել է: Տարեցներն էլ ընդհանրապես վատ չեն զգացել իրենց: Ընդամենը 2 հոգի մի երկու օր ջերմություն ունեին 37,2 եւ 37,3: Մենք վախեցանք եւ դիմեցինք թեստավորման կենտրոն: Թեստը դրեցին, ասեցին, որ դրական է: Երեկ էլ, որպես այդպիսին, սինդրոմներ չկային, երբ տեղափոխում էին նրանց, բայց քանի որ տարեցներ են, որոնք գտնվում են ռիսկային գոտում, նախընտրեիցնք, որ իրենք գտնվեն հիվանդանոցի հսկողության տակ:

-Քանի՞ հոգի են տեղափոխվել հիվանդանոցներ:

-11 հոգի են՝ 5-ը մի հիվանդանոցում են, 6-ը՝ մեկ ուրիշ հիվանդանոցում: Մի հատվածը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուս հատվածը՝ Գրիգոր Լուսավորիչ:

-Քանի՞ հոգի են բնակվում խնամքի կենտրոնում:

-Հաստատությունըէ երեք հարկանի է, առաջին կենտրոնում կտրված խնամքի կենտրոնն է, վերեւում՝ բնակիչներն են: Բնակիչների շրջանում, այս պահին չկա վարակ: Միայն մի հոգի իրեն լավ չէր զգում, թեստ է հանձնել, դեռ պատասխան չունենք: Մնացածը առողջ են, ոչ մի խնդիր չկա: Սոցիալական տանը որեւէ հաստատված դեպք չունենք, խնամքի կենտրոնում բոլորին  հիվանդանոց ենք տեղափոխել:

-Այսինքն «Ծերապարտեզ» խնամքի կենտրոնում 11 հոգի էր, եւ հենց 11 հոգուն էլ տեղափոխե՞լ են հիվանդանոց:

-Այո:

-Տեղեկություն ունենք, որ մի հոգու վիճակը ծանր է, շնչառական ապարատ են միացրել: Իրակա՞ն են արդյոք այդ տեղեկությունները:

-Ո՛չ, մեզ մոտ ոչ մեկի վիճակը ծայրահեղ չէ: Մենք՝ 3-4 աշխատակիցներով կապի մեջ ենք բոլորի հետ եւ մեզ փոխանցել են, որ որեւէ մեկի վիճակը ծանր չէ:

Զրուցեց Սոնա Գրիգորյան  




Լրահոս