Ջուլֆալակյանը կնոջը «տեղավորել» է գործի, հետո՝ «հանել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մի քանի շրջանակների մոտ բաձրաձայնել է, թե մեծ ցանկություն ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարադության հարցերի փոխնախարար նշանակվել: Ըստ Ջուլֆալակյանի, սպորտի ոլորտը օր օրի հայտնվում է ճգնաժամային վիճակում, ինչի համար պետք է լավ մասնագետ, որպեսզի կարողանա այդ վիճակից դուրս բերել ոլորտը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ դա է պատճառը, որ վերջին ժամանակահատվածում լարվել են Ջուլֆալակյանի եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերությունները:

Ավելին՝ նշվում է, որ Ջուլֆալակյանն իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն Հարությունյանը մերժել է՝ նրա փոխարեն այլ մարդու նշանակելով, ինչի համար էլ լարվածությունն ավելի է սրվել: Ջուլֆալակյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս հարցին ու նշել, թե նման բան չի եղել:

Բայց Armlur.am-ին հաջողվեց պարզել, թե Արսեն Ջոլֆալակյանը, երբ  Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ է եղել, իր կնոջը՝ Հերմինե Ղազարյանին նշանակել է ինսիտուտում որպես թարգմանչուհի: Դրա մասին ամիսներ հետո տեղեկացել է նախարար Հարությունյանը ու Ջուլֆալակյանին հորդորել է, որպեսզի նրա կինը ազատվի աշխատանքից: Ջուլֆալակյանին այլ բան չի մնացել, քան հետեւել նախարարի հորդորին: Ու դրանից հետո լարվել են նրանց փոխհարաբերությունները:

Իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով կնոջն աշխատանքի տեղավորելու մասին, նշեց, որ չի ցանկանում նման տեղեկությունները մեկնաբանել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս