Երևան քաղաքին տրված առավելությունը ցանկանում են հանել. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն առաջարկում է փոփոխություն անել «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի օրենքի «ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար» բառերից հետո հանել «բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների «բացառությամբ Երեւան քաղաքի» բառերը:

Պատգամավորը նախագծի հիմնավորման մեջ նկատում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում, սակայն, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9¬րդ հոդվածը սահմանում է տեղական տուրքերի տեսակները: Նույն հոդվածի 1¬ին մասի 14¬րդ կետով սահմանվում է հետեւյալը` «ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների «բացառությամբ Երեւան քաղաքի», նշված բացառությունների հետեւանքով համայնքները զրկված են տիրապետելու, տնօրինելու եւ օգտագործելու իրենց վարչական տարածքով անցնող հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող արտաքին գովազդից գոյացած ֆինանսական ռեսուրսները համայնքի կարիքների համար, ինչպիսի առավելություն տրված է Երեւան քաղաքին:

Եվ ահա, նա առաջարկում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9¬րդ հոդվածի 14¬րդ կետի. «ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար» բառերից հետո հանելով «բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների «բացառությամբ Երեւան քաղաքի¤» բառերը և համայնքները կկարողանան օգտագործել իրենց տարածքում տեղակայված արտաքին գովազդից գոյացած գումարները, ինչպես նաեւ տարբերակված մոտեցումը կբացառվի, որն առկա է ներկայիս օրենքի կետի պարագայում:

Ընդ որում, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9¬րդ հոդվածի 14¬րդ կետի փոփոխման դեպքում համայնքների վարչական տարածքում արտաքին գովազդից ստացված եկամուտները մուտքագրվում են համայնքային բյուջե: Պատգամավորը նախագիծը ներկայացրել է մայիսի 26-ին և այն դեռ պետք է քննարկման անցնի հանձնաժողովներում:

Ն.Հովհաննիսյան




Լրահոս