ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած
մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած
N93 որոշման համաձայն՝ այսօր՝ 28.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում
գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը՝

Արմավիրի մարզ

Ա/Ձ «Շիրվան Շիրվանյան», ք. Արմավիր, Ջիվանու 5/15
Ա/Ձ «Մխիթար Աղեկյան», գ․Թաիրով, Մայրաքաղաքային 117
«Նուռ հաուս» ՍՊԸ, գ. Թաիրով, Մայրաքաղաքային 109
Արագածոտնի մարզ

Ա/Ձ «Մարատ Թորոսյան» ք. Աշտարակ, Տ.Մեծի 18
Արարատի մարզ

Ա/Ձ «Նարեկ Պալեզյան», ք. Մասիս, Դպրոցականների 9
Սյունիքի մարզ

Ա/Ձ «Էթերի Աղաջանյան», ք. Մեղրի, Զորավար Անդրանիկի 36/25,

Շիրակի մարզ

Ա/Ձ Կարապետ Կարապետյան», ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի 20/2.
Ա/Ձ Ռաֆայել Եղիազարյան, ք. Գյումրի, Համլետ Սարգսյան 8/10.
Ա/Ձ Գևորգ Միրզոյան, ք. Գյումրի, Սայաթ-Նովա փող. 9/9

Տավուշի մարզ
Ա/Ձ Արամ Դանիելյան, ք Իջևան, Երևանյան փող., 224/6
Ա/Ձ Աշոտ Հակոբջանյան, ք. Իջևան, Երևանյան խճուղի

Վայոց Ձորի մարզ
Ա/Ձ Նորիկ Շահբազյան, գ. Մալիշկա

Այս տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը
(անձնակազմի և հաճախորդների պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելը, սեղանների սոցիալական
հեռավորությունն ապահովելը, հաճախորդներին ջերմաչափելը, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-
փակ աղբարկղ ունենալը պարտադիր է):

Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման
ժամկետը կերկարաձգվի:




Լրահոս