Հայաստանի Հանրապետության պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման
գործընթացն ապահովելու նպատակով, մայիսի 28-ին ժամը 8:00-ից-12:00 ընկած հատվածում ՀՀ
քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային
բաժնի մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով խստացված
վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում:
Նշված ժամանակահատվածում գործառույթներ են իրականացվել թվով 24 մարդատար տաքսի
ավտոմոբիլների նկատմամբ: Հայտնաբերվել է իրավախախտման 24 դեպք: 15 մարդատար տաքսի
ավտոմոբիլներում վարորդի կողքին՝ առջև նստատեղում , եղել է ուղևոր, իսկ 9-ի դեպքում վարորդը երթևեկել
է առանց դիմակի:
8 վարորդի նկատմամբ Ճանապարհային ոստիկանների կողմից կազմվել է համապատասխան
արձանագրություն, իսկ 16 վարորդի հետ տարվել է իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ թույլ տրված
խախտումները տեղում վերացնելու կամ շտկելու ուղղությամբ:
Վերահսկողություն է իրականացվել 16 կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների
նկատմամբ: Արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 10 դեպք: 9-ը միկրոավտոբուսի դեպքում
հայտնաբերվել է, որ առջևի նստատեղին՝ վարորդի կողքին, նստած է երկու ուղևոր, որոնք իջեցվել են և
տեղափոխվել են միկրոավտոբուսի սրահ, և 1-ի դեպքում բացակայել է սրահի աշխահանիչ հեղուկը:
Նշված թերությունները շտկելու և վերացնելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետները տեղում
ուղևորների և վարորդների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի կողմից
տրված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու
համար:
Կենտրոն վարչական շրջանում հանրային տրանսպորտի նկատմամբ հսկողությունը շարունակվում է:
Իրավախախտման 18 դեպք․ Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ