
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր
ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի
Կենտրոն վարչական շրջանում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության
կանոնների պահպանումը։
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած
կանոնների պահպանումը դիտարկվել է 45 տնտեսվարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում
արձանագրվել են խախտումներ։
Կանոնների առանձնակի չպահպանում արձանագրվել է դեղատներում, ստոմատոլոգիական
կենտրոններում, մանրածախ առեւտրի կենտրոններում եւ վարսավիրանոցներում։
Մշտադիտարկման ընթացքում տնտեսվարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն պարետի
սահմանած նորմերի պահպանման վերաբերյալ։