
Հունիսի 1-ին՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կմեկնարկի Ֆուտզալ Լիգա VBET գավաթի խաղարկությունը, որը կանցկացվի առաջին անգամ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղարկությանը կմասնակցեն ՀՖՖ Ֆուտզալի Սուպերլիգայի մասնակից 5 և սիրողական 11 ակումբներ։ Հանդիպումները կանցկացվեն առանցհանդիսականների: Մեկնարկային խաղում միմյանց դեմ կմրցեն` «Էկո Վիլ»-ը և «Էվրիկա»-ն: