Այսօր կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից 61-ամյա կին էր։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը, ով նաև նշեց, որ կինը վարակվել է մոր հուղարկավորության ժամանակ։
«Իր մորը Երևանից բերեցին համայնք հուղարկավորելու, ով մահացել էր կորոնավիրուսից, չնայած որ հուղարկավորությունը եղել է սկավամարդ, հետո կինը տաքություն է ունեցել, երեկ տարել են հիվանդանոց ու մահացել է այնտեղ»,- պատմեց համայնքապետը։
Արթուր Ավետիսյանի խոսքով՝ մահացած կնոջ քույրը նույնպես երկու օր առաջ մահացել էր կորոնավիրուսից։ Նա նույնպես վարակվել էր թաղման արարողության ժամանակ։
Մեր այն հարցին, թե քանի վարակված բնակիչ կա գյուղում, վերջինս նշեց, որ մոտ 10֊ն են, բոլորի շփման շրջանակը պարզված է և գտնվում են մեկուսացման մեջ։
Լիդա Եղիազարյան