
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Սեպտեմբերի 26-ին Պոտսդամում Հովիկ Աբրահամյանը կայցելի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, կհանդիպի թանգարանի գիտաշխատակազմի հետ: Սեպտեմբերի 27-ին Բեռլինում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հետ, կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին եւ պաշտոնական ընդունելությանը: