ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում Ապրիլյան քննիչ հանձնաժողովին. «քայլերի» հերթականությունը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 15.00-ին ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը տեսակապով կհարցաքննի ՀՀ արտաքին գործերին նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին: Բանն այն է, որ Նալբանդյանն այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում ու հնարավորություն չունի գալ Հայաստան՝ նիստին մասնակցելու համար, ինչի համար էլ հանձնաժողովը որոշել է Նալբանդյանի հետ «օնլայն» խոսել: Ըստ մեր տեղեկությունների, քննիչ հանձնաժողովի անդամները փորձելու են պարզել, թե 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը չեն կարողանում պարզել անձամբ Խաչատուրովից, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի համաձայնում պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին:  Էդուարդ Նալբանդյանի «հարցաքննությունով» պետք է հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտի, քանի որ ավարտվում է նաեւ հանձնաժողովի ժամկետները:

Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականի մայիսի 31-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Իսկ արդեն նույն թվականի դեկտեմբերին հանձնաժողովի աշխատանքները 6 ամսով երկարաձգվել է ու հունիսին այն ավարտվում է: Ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում հանձնաժողովը Արցախ է մեկնելու, այնտեղ հանդիպումներ ունենալով Արցախի ներկա եւ նախկին պաշտոնյանների հետ, քանի որ իրենց աշխատանքների ժամանակ հանձնաժողովականները պարզել են, որ Արցախի պաշտոնյանները եւս պետք է տեղեկություն տրամադրեն այդ օրերի հետ կապված, ինչի համար միայն նրանց հետ հանդիպումներից հետո, վերջիններս կգա եզրակացության:

Մեր տեղեկություններով, հանձնաժողովն իր եզրակացությունը հնարավոր է ներկայացնի հուլիս-օգոստոս ամիսներին, քանի որ հանձնաժողովի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նշում են, որ բավականին շատ փաստաթուղթ կա ուսումնասիրելու, հանդիպած անձանց հետ տեղեկությունները համադրելու ու եզրակացության գալու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս