
Ստեփանավանի Դենդրոպարկն այսօր չի աշխատում: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ընկերությունից: Երեկ սոցիալական կայքերում լայն տարածում էր գտել Դենդրոպարկում արված լուսանկարները, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքված՝ առանց սոցիալական հեռավորությունը պահելու:
Եվ ահա, այսօր մեզ հայտնեցին, որ ոստիկանների որոշմամբ, այսօր Դենդրոպարկը փակ է լինելու՝ սանիտարական իրավիճակի պատճառով, սակայն դեռ պարզ չէ՝ վաղը այն կաշխատի, թե ոչ:
Հիշեցնենք, որ երեկ և այսօր Հայաստանում ոչ աշխատանքային օրեր են և կառավարության նիստում անգամ խոսք եղավ այն մասին, որ պետք է հսկողություն լինի այնպիսի վայրերում, որտեղ այս ազատ օրերին կարող են մեծ թվով մարդիկ հավաքվել: