ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առողջապահական ոլորտում իրավիճակը «սրվում» է. բժիշկների խնդիր կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Armlur.am-ը տեղեկություններ ստացավ, որ առողջապահական ոլորտում օր օրի իրավիճակն ավելի է «սրվում»: Ըստ մեր տեղեկություններ,ի այս պահին ռեանիմացիայի բժիշկների պակասի խնդիր կա, քանի որ ռեանիմացոն բժիշկների թիվը ՀՀ-ում մոտ 300-ի է հասնում, իսկ նրանք վարակվել են կորոնավիրուսով, հիմա խնդիրներ է առաջացել այդ մասով: Հիմա նախարարությունը փորձում է թոքաբան, թերապևտ այնտեղ ուղարկել՝ աշխատելու համար:

ArmLur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, ով քիչ առաջ տեղեկացրեց, որ «Կադրերի պակաս կա, որը պայմանավորված է հիվանդների թվի աճի հետ»: Մամուլիխոսնակը նշեց, որ նախարարն անդրադարձել է այդ խնդրին:

Հիշեցնենք, որ նախարար Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ «Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։ Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։»

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս