Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Սամվել Սերգեյի Շահրամանյանը նշանակվել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար՝ ազատելով նրան Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
Արայիկ Հարությունյանի իր սոցկայքի էջի ուղիղ եթերում հայտնել է, որ Սամվել Շահրամանյանին նաեւ շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
«Այս կարեւոր նախարարության հետ կապված մեծ ակնկալիքներ ունենք: Իհարկե, մեծ մասամբ ողջունվել է նախարարության վերանվանումը, սակայն այն միանշանակ չի ընդունվել: Սա նոր նախարարություն է ստեղծվում, ոչ թե վերանվանվում է: Կաշխատենք եւ կհամոզվեք, որ սա մեր կարեւոր եւ անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու»,-ասաց նա: