ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի նախարարի հայրը «Նուբարաշենի» բանդապետի հոր հետ. մտավախություն ունենք մարդ գողանալուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մայիսի 21-ին որոշեց բեկանել Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։  Մեզ հետ զրույցում Վահագն Աբգարյանն ասել է, որ կա դատական պրոցես, ինքը որեւէ տեղ ու ոչ մեկից չի փախչում եւ ներկա պահին իր բուժումն է ստանում: Ի՞նչ է սպասվում Վահագն Աբգարյանին եւ ի՞նչ է եղել Նուբարաշենի քրեկատարողական հիմնարկում նրան նկատմամբ բռնություն կիրառելու օրը, ինչո՞ւ չեն աշխատել բանտի տեսախցիկները, ինչո՞ւ են անջատել լույսերը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Նա ազատ է արձակվել ապրիլի 1-ին։ Աբգարյանին ազատ արձակելու միջնորդության մեջ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ի թիվս այլ հանգամանքների, հղում է կատարել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի փետրվարի 24-ին հրապարակված կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցին, նշել, որ մահվան և ծանր հիվանդացման ռիսկայնության տակ են նաև շաքարային դիաբետ և հիպերտոնիա ունեցող մարդիկ, հետևաբար Վահագն Աբգարյանը ստեղծված պայմաններում գտնվում է առավել խոցելի վիճակում:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս