«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի 20 խնամյալների թեստի պատասխանը բացասական է։ Այս մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26-ին «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված կա, մեկուսացվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի խնամյալները, 20 հոգի նոր կորոնավիուսի թեստ կհանձնեն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն էր հաստատվել: