Երևանի թիվ 3 զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պետին մեզադրանք է առաջադրվել: Իսկ ինչի մեջ է նա մեղադրվում: Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 2152-Ա առ 27.11.2019թ. հրամանի հիմքով զբաղեցնելով Երևանի թիվ 3 զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ Մարիամ Սայադյանից փորձել է հափշտակել խոշոր չափերով գումար:
Մասնավորապես, օգտվելով այն հանգամանքից, որ Մարիամ Սայադյանը չի տիրապետում, թե որդու` առողջական վիճակի հիմքով ժամկետային զինվորական ծառայությունից ազատված և 2010թ. պահեստազորում հաշվառված Սերգեյ Մկրտչյանի կողմից սահմանված ժամկետում վերափորձաքննության ենթարկված չլինելն ինչ հետևանքներ կարող է առաջացնել, 2019թ. դեկտեմբերի 19-ին և 20-ին Երևան քաղաքի Ն. Ստեփանյան 3 հասցեում գտնվող նույն զինվորական կոմիսարիատի իր աշխատասենյակում տեղի ունեցած զրույցների ընթացքում Մարիամ Սայադյանին հավաստիացրել է, թե իբր 716.835 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կարող է կազմակերպել Սերգեյ Մկրտչյանի բժշկական վերափորձաքննության և դրա արդյունքների հիման վրա հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրման գործընթացի անխոչընդոտ իրականացումը` ներկայացնելով, թե 1.000 ԱՄՆ դոլարը պետք է փոխանցի բշժկական հանձնաժողովին, իսկ 500 ԱՄՆ դոլարը պահի իրեն` որպես մատուցած ծառայության վարձատրություն:
Ի պաշտոնե չունենալով բժշկական հանձնաժողովի գործունեության վրա ազդելու որևէ լիազորություն և հնարավորություն` Ռոման Դավթյանը Սերգեյ Մկրտչյանի փորձաքննությանը միջամտելուն ուղղված որևէ միջոց չի ձեռնակել , վերջինս ենթարկվել է փորձաքննության, որի արդյունքների հիման վրա համապատասխան նշումներ են կատարվել զինվորական գրքույկում, իսկ Ռոման Դավթյանը Մարիամ Սայադյանին համոզելով , թե իբր գործընթացն իր միջամտությամբ է տեղի ունեցել, իր աշխատասենյակում 2019թ. դեկտեմբերի 28-ին ժամը 11:00- սահմաններում: Դատելով իրավիճակից պաշտոնատար անձը տիրապետել է, որ զինվորը առողջական խնդիր ունի եւ այդ հիվանդության պատճառով բանակից ազատվելու է , որոշել է կլորիկ գումար աշխատել եւ անունն էլ դնել , թե դա ինքն է արել:
Ք. Մ