Չնայած Թայլանդում հունիսի 1-ից գնում են սահմանափակումների թուլացման, իշխանություններն, ամեն դեպքում, չեն շտապում սահմանը բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Թայլանդի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սոմսակ Ռունգսիտան:
«Մենք մեղմացնում ենք մի շարք սահմանափակումներ երկրի ներսում, սակայն, ցավոք, չենք կարող բացել սահմանները զբոսաշրջիկների համար: Նայեք մեր կորոնավիրուսի նոր դեպքերի վիճակագրությունը, արդեն տևական ժամանակ է բոլոր նոր դեպքերը բերովի են»,-նշել է նա: Քանի որ աշխարհում համաճարակային իրավիճակը մնում է վտանգավոր, հետևաբար Թայլանդը չի կարող ընդունել զբոսաշրջիկների և այլ այցելուների: Դա կբերի երկրում վարակի երկրորդ ալիքի ռիսկի:
Թայլանդում ցամաքային, օդային և ջրային սահմաններ սկսել են փակել մարտի վերջից ապրիլի սկիզբը: Ապրիլի 4-ից գործում է միջազգային ուղևորափոխադրումների արգելքը:
Թայլանդում վարակի հաստատված դեպքերի թիվը 3 հազար 076 է: Վերջին մեկ օրում գրանցվել է 11 նոր դեպք: Վարակի հետևանքով մահացել է 57 մարդ:Ապաքինվել է 2 հազար 945-ը: