ՖՈՏՈ. Խոր Վիրապ տանող ճեմուղին բարեկարգվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։

«Բարեկարգվում են՝

– Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները

– Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։

Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաև հաշմանդամների համար Ինչպես նաև ապահովել վանքի և հարակից տարածքների ջրամատակարարումը։

Ընթացիկ աշխատանքների ընթացքում նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները և ստողծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում»,-ասված է հաղորդագրությունում:




Լրահոս