Նախիջեւանն իրենք ուժեղացրել են, զենք են բերել, որպեսզի հասանելի դառնա Երեւանը. Վաղարշակ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախօրեին, ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է: Կրակոցը հնչել է Նախիջեւանի կողմից՝ սահմանի այն հատվածից, որտեղ 2018-ից հետո հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել: Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին եւս նման դեպք էր եղել՝ հակառակորդի կրակոցից այրվել էր զորամասի հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Երկու դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր չկան: Վերջին դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի Արենի գյուղի մերձակայքում։ Փաստորեն, հակառակորդի համար լավ տեսանելի եւ հասանելի է դարձել մեր դիրքերի տեղաշարժը:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԵԿՄ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Նախիջեւանի կողմից ադրբեջանական կողմը հարձակվել է, ռմբակոծել եւ մեքենա է վնասել՝ ՈւԱԶ տեսակի: Ինչո՞ւ են, հիմա էլ Նախիջեւանից հարձակումներ իրականացնում:

-Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական դաշինքն իրականացնում է իր գլոբալ քաղաքականությունը: Ղարաբաղի պատերազմի ժամանակ իրենք ամեն ինչ անում էին, որպեսզի Նախիջեւանը չմասնակցեր ռազմական գործողություններին, որովհետեւ թուրքերը հասկանում էին, որ ադրեբջանական բանակը թույլ է, իսկ Նախիջեւանը խոցելի, եւ կարող է իրենք կորցնել: Եվ հասկանալով, որ պատերազմի ժամանակ կարող են դա կորցնել, իրենք ամեն ինչ անում էին, որ զերծ պահեին Նախիջեւանը: Ղարաբաղի պատերազմիժամանակ, երբ ռազմական օպերացիա էի անցկանցում և իրականացնում էի իրենց կապի լսում՝ Նախիջեւանի հետ, իրենք իրար հետ նման խոսակցություններ էին վարում, որ ամեն ինչ արեք՝ իրենք հանկարծ չհարձակվեն Նախիջեւանի վրա:

-Պարոն Հարությունյան, Նախիջեւանի կողմից հարձակումներն անընդհատ շարունակվելո՞ւ են: Քանի որ դա մշտապես եղել է ադրբեջանական կողմի պլանը:

-Հիմա իրավիճակ է փոխվել. հիմա իրենք իրականացնում են աշխարհաքաղաքական, ռազմական, քաղաքական ճնշում Հայաստանի վրա՝ Նախիջեւանի սահմաններից, որպեսզի հայկական կողմերը գնան զիջումների Ղարաբաղի հարցում: Իսկ զիջումն իրենց կարծիքով այն է, որ մենք հանձնեք Ղարաբաղը: Դա է: Ուրեմն Նախիջեւանն իրենք ուժեղացնում են, զենք են բերում, զենք, որը հասանելի է դարձնում Երեւանը: Այնտեղ թուրքական, դե ֆակտո, զորքեր, բազաներ կան:

-Իսկ ինչպե՞ս պետք է միջազգային կառույցները՝ օրինակ, ԵԱՀԿ մինսկի համանախագահներն արձագանքեն այս ամենին:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միջնորդական առաքելություն ունեն, և մշտապես, նույնիսկ երբ Ադրբեջանն ակնհայտ գնում է ռազմական գործողությունների, նրանք փորձում են պահել հավասարակշռությունը և հավասարապես կոչ են անում կողմերին : Դա իրենց մոտուցումն է եւ այդպես էլ կլինի:

-Իսկ ռուսական կողմն ի՞նչ արձագանք է պետք անի:

-Ռուսական կողմը ի՞նչ արձագանք տա: ՀԱՊԿ պայմանագիրը կիրառվում է ագրեսիայի դեպքում(հստակ նշված է, թե ինչ է ագրեսիան), երբ ագրեսիայի ենթարկված կողմը դիմում է: Այսինքն, պետք է հայկական կողմը դիմեր: Իսկ տեղի է ունեցել հրադադարի խախտում, որը ագրեսիա չէ: Մեր բանակի գործողությունները պետք է լինեն համարժեք: Այն ուժերը, որոնք կատարում են մարտական ծառայություն, բավարար են, որպեսզի կանխեն ադրբեջանական հարփձակումները, դրա համար հայկական կողմը ՀԱՊԿ-ին չի դիմում օգնության համար:
Բայց քաղաքական առումով, իհարկե, միանշանակ պետք է սրա մասին բարձաձայնել: Ես կարող եմ ասել, որ տարածաշրջանի բոլոր խաղացողները գիտեն, թե ինչ է նշանակում Նախիջեւանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս