Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից երեկ ցած նետված 14-ամյա աղջիկը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, այս մասին իր սոցկայքի էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մ. Մ.-ն ցած էր նետվել Արմավիր քաղաքի ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից»: Տուժածը հոսպիտալացվել էր Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, ատացել էր դիմածնոտային բազում վնասվածքներ։