
Այսօրվա դրությամբ Արցախում կա կորոնավիրուսի 38 հաստատված դեպք: Առողջացել է 25 մարդ, 67-ը մեկուսացված են, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Այսպիսով, կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
Ընդհանուր թեստավորվածների թիվը 863 է: Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր չեն արձանագրվել: