Կորոնավիրուսի պիկը Ռուսաստանում անցած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում կորոնավիրուսի պիկն արդեն անցել է, իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի »-ն՝ այս մասին ասել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու, ինֆեկցիոնիստ Նիկոլայ Մալիշևը:

«Այո, մենք անցանք պիկը, բայց իրականում պիկ չկար »,-ասել է Մալիշևը:

Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները աշխատել են նախատեսվածից շուտ, հիվանդների համար ստեղծել են մահճակալներ, որպեսզի հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներ չլինեն:

Նրա խոսքով՝ ներկայում Ռուսաստանում կորոնավիրուսի իրավիճակը արդեն համեմատաբար հանգիստ է, կա ինֆեկցիոն մահճակալնների զգալի ֆոնդ: «Մենք պատվով դուրս եկանք այդ վիճակից »,-ասել է Մալիշևը:

Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է: ՌԴ-ում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 374-ը:




Լրահոս