
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագրով Շիրակի մարզին հատկացել է 7 տոննա հատիկավոր բույսերի սերմացու, մասնավորապես, ոլոռ, ոսպ, սիսեռ, սոյա։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Սերմերը տրամադրվելու են մարզի թվով 19 հատիկ-ընդեղեն մշակող ֆերմերային տնտեսությունների՝ մարզում հատիկավոր բույսերի 50 հա ցանք իրականացնելու նպատակով։
Շիրակի մարզում առաջին անգամ փորձնական կմշակվի 2 հա սոյա։