
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Այս մասին տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգին:
«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Երևանի կենդանաբանական այգին իր աշխատանքը վերսկսել է մայիսի 18-ից: