Մարմաշենում 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալվել է 17-ամյա համագյուղացին. համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում մայիսի 27-ին մահացած Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 20-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել Մարմաշեն բնակավայրի 17-ամյա Հ.-ն:

Այս մասին հայտնում է Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը: Նրա խոսքով՝ այս պահին այլ ձերբակալվածներ չկան:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ֆուտբոլ խաղալու ժամանակ:

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մայիսի 27-ին հայտնել էր, որ 20-ամյա երիտասարդին Գյումրի ԲԿ են տեղափոխել մահացած վիճակում, քննություն է կատարվում մահվան հանգամանքները պարզելու համար։




Լրահոս