Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) (NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն) քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին։
Վերջիններս ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության պայմաններում մասնաճյուղերի կարողությունները, հնարավորությունները, ինչպես նաև կարիքները։
Հիմնական խնդիրներից նշվել է կադրային հագեցվածության պակասը, մասնավորապես համաճարակաբանների և մանրէաբանների, ինչն ավելի տեսանելի է համավարակի այս օրերին։ Քննարկվել է համաճարակաբանների աշխատվարձերի վերանայման և մասնագիտության նկատմամբ բուժաշխտողների հետաքրքրությունը բարձրացնելու վերաբերյալ հարցեր։
Ի դեպ, համաճարակաբանների պակասը տարիներ շարունակ առկա է հանրապետությունում։ Դեռ անցյալ տարվանից զարգացել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիուտի Համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնը, որի շրջանակներում վերապատրաստվելու և կրթվելու հնարավորություններ են ստեղծվել և այս նոր իրողությունը հաշվի առնելով գործընացն ավելի լայն թափով է իրականացվելու։