«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում նոր իշխանության ձեւավորմանը զուգահեռ, նոր ընդդիմություն է ձեւավորվում, որի առաջնորդն այս պահին Արթուր Օսիպյանն է, ով հայտնի դարձավ Ստեփանակերտում բողոքի ակցիաներ, ավտոերթեր կազմակերպելով։
Ժամանակին խոսվում էր, որ Սամվել Բաբայանի «խոխան ա», հիմա, երբ Բաբայանը մաս է կազմում իշխանությանը, նրա համախոհներն իրենց «քցված» են համարում, ավելին՝ Օսիպյանը շատ վատ է արտահայտվում Բաբայանի հասցեին, եւ դա ընկել է վերջինիս ականջը։
Նա փոխանցել է․ «Ասեք՝ ականջներդ կկտրեմ»։ Ընդդիմադիր տրամադրություններ ունեն նաեւ Մասիս Մայիլյանի նախկին թիմակիցները, որոնք նույնպես միացել են Օսիպյանին։ Չի բացառվում, որ Հայկ Խանումյանն էլ միանա նրանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում