Արթուր Դավթյանը կգա Ազգային ժողով․ ուշագրավ տվյալներ հաշվետվության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին շարունակվելու է դեռևս մայիսի 26-ին մեկնարկած Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ Ոչ աշխատանքային օրերի պատճառով նիստեր տեղի չունեցան և օրակարգում բազմաթիվ հարցեր են մնացել, որոնք պետք է քննարկվեն։

Բացի այդ, հենց հունիսի 1-ին խորհրդարան է գալու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելու ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։ Այն ներկայացնելուց հետո պատգամավորները նաև հարցեր են ուղղելու դատախազին և, դատելով պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից, այս հարցուպատասխանն էլ կարող է թեժ լինել։

Նկատենք, որ դատախազության հաղորդումը 200 էջից է բաղկացած և անդրադարձ է կատարված տարբեր ոլորտների , և մեծ տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին։ Հետաքրքիր թվեր և տվյալներ են ներկայացված հաղորդման մեջ։

Ըստ այդմ, 2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը (2018թ․-470) հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ։

Նշված պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներն ըստ գործունեության ոլորտների և պաշտոնների դասակարգվում են.

1․ ՀՀ պաշտոնաթող նախագահ – 2 (2018թ․-0) անձ,
2․ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար – 1 (2018թ․-0) անձ,
3․ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր – 2 (2018թ․-0) անձ,
4․ Դատախազ – 1, նախկին գլխավոր դատախազ – 1 (2018թ․-0) անձ,
5․ Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018թ․-17) անձ, այդ թվում՝

ա) ՀՀ ոստիկանության նախկին պետ և տեղակալ – 3 անձ,

բ) բաժնի պետ և տեղակալ – 2 անձ,

գ) դասակի և ջոկի հրամանատարներ – 5 անձ,

դ) անձնագրային ծառայության պետ – 1 անձ,

ե) ՔՀԲ օպերլիազոր – 2 անձ,

զ) ՀՈԲ տեսուչ (ավագ տեսուչ) – 2 անձ,

է) ՃՈ բաժանմունքի պետ և տեսուչներ (ավագ տեսուչ) – 4 անձ,

ը) հերթապահ մասի պետ – 1 անձ,

թ) ոստիկան – 7 անձ,

6․ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցներ – 9 (2018թ․-0)
անձ, այդ թվում՝

ա) ՍԱՊԾ տեսչության պետ – 1 անձ,

բ) ՍԱՊԾ տարածքային պետ – 2 անձ,

գ) ՍԱՊԾ տարածքային գլխավոր մասնագետներ – 6 անձ,

7․ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք – 10 (2018թ․-12) անձ, այդ թվում՝

ա) ՊԵԿ նախկին նախագահ – 1 անձ,

բ) ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ – 1 անձ,

գ) ՊԵԿ փոքր հարկ վճարողների ՀՏ-վարչության բաժնի պետի տեղակալ և
գլխավոր տեսուչներ– 3 անձ,

դ) հարկային տեսուչ – 1 անձ,

ե) մաքսակետի պետի տեղակալ – 1 անձ,

զ) մաքսային տեսուչ – 3 անձ,

8․Նախկին մարզպետ – 1 անձ,

9․ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ – 8 (2018թ․-9) անձ, այդ թվում՝

ա) մարզային քննչական վարչության բաժնի պետ – 1 անձ

բ) քննիչներ – 7 անձ,

10 ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներ – 2 (2018թ․-0) անձ,
այդ թվում՝
ա) նախարարի տեղակալ – 1 անձ,
բ) <<Հակատուբերկուլյոզային դիսպանսեր>> ՓԲԸ տնօրեն – 1 անձ,
11ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ – 1 (2018թ․-0) անձ,
12ՀՀ ՊՆ աշխատակիցներ – 4 (2018թ․-0) անձ, այդ թվում՝
ա) ՌՈ պետ – 1 անձ,
բ) զորամասի հրամանատար և տեղակալ – 2 անձ,
գ) զինկոմիսարիատի աշխատակից – 1 անձ,

13․ԱԱԾ աշխատակիցներ – 3 (2018թ․-4) անձ, այդ թվում՝
ա) բաժնի պետ – 1 անձ,
բ) օպերլիազոր – 1 անձ,
գ) աշխատակից – 1 անձ,

14․ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներ – 10 (2018թ․-15) անձ, այդ թվում՝
ա) ՔԿՀ պետ – 2 անձ,
բ) ՔԿՀ բաժանմունքի պետ – 1 անձ,
գ) ՔԿՀ բուժակ – 1 անձ,
դ) ՔԿԾ բաժնի պետի տեղակալ – 1 անձ,
ե) կադրերի խմբի ղեկավար և մասնագետներ – 6 անձ,

15․ՀՀ ՊՎԾ աշխատակիցներ – 3 (2018թ․-0) անձ, այդ թվում՝
ա) ՊՎԾ պետ – 1 անձ,
բ) ՊՎԾ վարչության պետ և գլխավոր մասնագետ – 2 անձ,

16․ՀՀ ԱԻՆ վարչության պետի տեղակալ – 1 (2018թ․-0) անձ,
17․Մարզպետարանի վարչության պետ – 1 (2018թ․-0) անձ,
18․ ՀՀ քաղաքաշինության նախարարության տարածքային բաժնի տեսուչ – 1
(2018թ․-0) անձ,
19․ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության տարածքային բաժնի տեսուչ – 2
անձ,
20․<<ՀՀ ԱԷԿ>> ՓԲԸ տնօրեն, գլխավոր ինժեներ, բաժնի պետ – 3 անձ,
Առողջապահության ոլորտ-36 (2018թ․-14) անձ
Փոխնախարար-1
Պոլիկլինիկայի տնօրեն-3
Պոլիկլինիկայի նախկին տնօրեն-1
Բժշկական կենտրոնի տնօրեն-6
Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն-3
Բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ-5
Ամբուլատորիայի տնօրեն-1
ՊՈԱԿ տնօրեններ-10
ՀՀ ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն-1
«Գյումրու պաթոլոգիանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ տնօրեն-1

Սակայն այս ցանկն էլ ամբողջական չէ։  ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 04.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2009-2018թթ. ընթացքում Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Պետությանը պատճառված նախնական հաշվարկված վնասը կազմել է շուրջ 23.7 մլրդ ՀՀ դրամ։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս