Armenian text to speach

ԱՄՆ-ի ամբողջ տարածքում ցույցեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մինեապոլիսում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են ամբողջ երկրում։ Դրանք  կապված են օրեր առաջ  սոցցանցերում տարածված տեսանյութի հետ, որում Ջորջ Ֆլոյդ անունով ոստիկանն իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը, ինչի հետևանքով սևամորթ տղամարդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել ոստիկանին։
Իսկ ԱՄՆ նախագահը  ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

Իսկ ահա Մինեսոտայի 4-րդ դատական շրջանի դատարանում հարուցված քրեական գործի համաձայն՝ Դերեկ Չաուվին անունով ոստիկանի նկատմամբ 500 000 դոլարի չափով գրավ է սահմանվել։

Հայտնի է, որ երկրի տարբեր հատվածներում տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք երբեմն վերածվում են անկարգությունների։




Լրահոս