Ա. Հարությունյան. Հայաստանը եվրոպայից խաղողի լավագույն տեսակներ ներկրելու իրավունք չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի խաղողի պահանջարկը մեծացել է` եւ ադեն մի քանի օր է սկսել է խաղողի մթերումը: Երկու անգամ ունեցել ենք բերքի կորուստ` առաջինը կարկտահարության պատճառով եւ երկրորդ վերջնական անկումը` հիվանդության պատճառով: Թեեւ ընդհանուր առմամբ ունենք 18 տոկոս աճ: Բայց կա նաեւ լուրջ խնդիր` չունենք խաղողի լավագույն սորտերը գինու համար եւ չկա իրավունք` եւրոպայից դրանք ներկրելու: 2011 թվականի ձմռանը եւ 2012 ապրիլ-մայիս ամիսներին սպասվում է մեծ արտահանում: Իսկ մյուս տարի խաղողի գինը կբարձրանա շուկայում. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  այսպիսի պարզաբանումներ տվեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:Հարությունյանի խոսքով` 2013 թվականին պետք է ստուգվի կոնյակի ծագումը, թե ինչ նյութերից է պատրաստված: Քանի որ արտադրողները սկսել են կոնյակի մեջ խաղող առավել շատ օգտագործել` նվազեցնելով սպիրտը, որը կարող է նպաստել խաղողի գնի բարձրացմանը, որտեղ գնի թելադրողը շուկայում կդառնա գյուղացին:Նա նշեց նաեւ, որ  գինեգործների համար նոր դժվարություն է առաջ եկել` կոնյակի արտադրողները փորձում են նաև մտնել գինու շուկա, և պետական միջամտություն է հարկավոր` գինեգործների շահերը պաշտպանելու համար:




Լրահոս