
Հայաստանի ամբողջ տարածքում այս ընթացքում իրականացվում է հսկողություն: Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք։
Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Այսօր ArmLur.am-ը նկարահանումներ իրականացրեց Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, որտեղ տեղադրված է ոստիկանական անցակետ: Եղան դեպքեր, երբ կազմվեցին արձանագրումներ` պարետատան կանոնները չպահելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Հովսեփ Հովսեփյան