Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:
Հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար: