
ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանը առերեսում կունենա լրագրողուհի եւ գրող Տրիստան Բանոնի հետ, որը նրան մեղադրում է բռնաբարության փորձի մեջ,- հայտնում է Agence France Presse -ը: Առերեսումն իրականացվելու է լրագրողուհու պահանջով, որը ցանկանում է առերես հանդիպել իրեն վիրավորած անձնավորության հետ: Հիշեցնենք, որ լրագրողուհին պնդում է, որ Ստրոս Կանը փորձել է բռնաբարել իրեն հարցազրույցի ժամանակ, որը նա վերցնում էր իր գրքի համար:ԱՄՀ նախկին նախագահը նրա կողմից հնչեցված մեղադրանքներն անվանել է հորինված` նրան մեղադրելով զրպարտության մեջ: