ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ ապօրինություններ է գործել Արմավիրի նախկին քաղաքապետը․ Ոստիկանության բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված ապօրինի մրցույթի արդյունքների հիման վրա 2010 թվականի հունվարի 26-ին կայացրել է որոշում` համաձայն որի` Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 360 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը 75 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Արմավիրի համայնքին:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Արմավիրի այդժամանակվա քաղաքապետն է եղել Ռուբեն Հայրապետյանի խնամին՝ Ռուբեն Խլղաթյանը։




Լրահոս