Կալիֆորնիայի քաղաք Օքլենդում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ հնչած կրակոցներից զոհվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում CNN-ը:
Դեպքի հետ կապված հետաքննություն է կատարվում: Ինչպես հաղորդում է հեռուստատեսությունը, անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն ապահովում են պետական հաստատությունների անվտանգությունը և իրավապահ մարմինների գործառույթ են իրականացնում:
Զանգվածային ցույցերն ու անկարգությունները ԱՄՆ քաղաքներում մեկնարկել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին ոստիկանները ձերբակալության ընթացքում ոտքով պարանոցի հատվածում սեղմելով սպանում սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը խանութում գնված ապրանքի դիմաց վճարել էր կեղծ թղթադրամներով: Մինեապոլիսում հայտարարված է պարետային ժամ: