Պատգամավոր են տեսնում, հայհոյում են․ սա ինչ վիճա՞կ է․ նախորդների ժամանակ դրանց գտնում ծեծում էին․ Անդրանիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը խոսել է ընդհանուր հասարակությունում առկա ատելության խոսքի տարածման, միմյանց նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտի մասին:

«Ես նախօրոք արդեն գիտեմ՝ այն, ինչի մասին, որ հիմա խոսում ենք, հրապարակվելուց հետո հասարակությունը կրկին բուռն է արձագանքելու եւ հայհոյանքներ է գրելու։ Ավելի քան համոզված եմ, քանի որ խոսքի ազատությունը մի քիչ ավելի շատ է Հայաստանում։ Նարեկ Դուրյանն իր ներկայացումների մեջ մի հետաքրքրիր միտք ունի, ասում է այն ժամանակ մեկը մեկին հայհոյում էր, պատասխան էր տալիս կամ ծեծում էին իրար կամ խոսում , վերջանում գնում էր։ Հիմա սոցցանցերում ով ինչ ուզում գրում է, հայհոյում է։ Սոցցանց գրանցվողը պետք է իր անձնագրով, հասցեով գրանցվի, որպեսզի կարողանաս գտել այդ հայհոյողին ու դատի տալ, բայց եւ նորմալ եմ ընդունում, որովհետեւ կարիծքները տարբեր են, բայց խոսքի ազատությունը չափազանց շատ է Հայաստանում, չգիտեմ, դրա դեմն ինչպես պետք է առնել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Անդրանիկ Հարությունյանի կարծիքով` նախորդ իշխանությունների ժամանակ, երբ ինչ-որ մեկը Կառավարության անդամներից մեկին հայհոյում էր , դրանց գտնում,  բերում ծեծում էին ու մի հատ էլ լայվ էին անում, որտեղ ներողություն էր խնդրում, իսկ հիմա լրիվ հակառակ պատկերն է ստեղծվել:

«Ով ինչ ուզում, ասում է ու չի պատժվում, եւ իմ կարծիքով՝ խոսքի ազատության հետ կապված պետք է սահմանափակումներ կիրառվեն, գոնե մի քիչ կոռեկտությունի լինի, քանի որ համացանցում եւ դրանից դուրս այդ վիճակն է։ Պատգամավոր են տեսնում, հայհոյում են, դա ի՞նչ վիճակ է, դա նորմալ չէ, իսկ այն ժամանակ նման բան լինել չէր կարող, լինելու դեպքում կամ կորում էր, կամ էլ մի քանի օր հետո լայվ էր մտնում, ներողություն խնդրում: Ու հիմա համոզված եմ, որ ամեն խոսքից հետո մի երեք հայհոյանք ավելանալու է: Ես անձամբ քոմենթ չեմ գրում, ու չեմ պատրաստվում պատասխանել քոմենթներին, իսկ պատասխանելու դեպքում դառնալու է մի հատ շիլաշփոթ»,-նկատում է դերասանը:

 

Լիդա Եղիազարյան




Լրահոս