
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրը մեկնարկեց «Լոռի»-«Նոա» խաղով:
Վանաձոր քաղաքի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Լոռի»-ին չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Երևանի «Նոա»-ի կազմում աչքի ընկան Դանու Սպետարուն և Վլադիմիր Ազարովը, իսկ «Լոռի»-ի կազմում գոլերը խփեցին Դիոգու Կոելյուն ու Ագուստին Մասիերոն:
19-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Արարատ-Արմենիա»-«Շիրակ», «Ալաշկերտ»-«Արարատ», «Ուրարտու»-«Գանձասար-Կապան» հանդիպումները: