«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է, որ Գյումրիում շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան երկրորդ անգամ է վիրահատվել։
«Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Այստեղ արդեն երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»: