
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-իդասակարգման աղյուսակում 7-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը պահպանել է դիրքը և նախորդ ամսվա պես 7-րդն է: Լավագույն 10-յակում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին:
Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև ԳաբրիելՍարգսյանը (53-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (71-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ) և ՍերգեյՄովսեսյանը (99-րդ տեղ):