ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Մայրաքաղաքում օր օրի ավելանում են նման կեղտոտ ու փնթի տեսարանները։ Ցավալի է, որ բոլոր պատասխանատու մարմիններն իրենց աշխատանքին սրտացավ չեն վերաբերվում։

 

 

ՎԱՐԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` որքան ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:

Ալինա Մարտրիոսյան (29 տարեկան, նկարչուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:

Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետ):

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը կարո՞ղ է հաշվանցվել այլ հարկային պարտավորության հաշվին:

Տիգրան Գեւորգյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի`  հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, եւ չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին` բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:

Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար հարկային տեսչություններ ներկայացված դիմումի վերաբերյալ դրական որոշման դեպքում  ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը համարվում է ակցիզային հարկի գերավճար եւ ենթակա է այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Ակցիզային հարկի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ծխախոտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար  վճարվում է 25 դրամ:

 




Լրահոս