Արթուր Դավթյանն այսօր կգա Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շարունակվելու է դեռևս մայիսի 26-ին մեկնարկած Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ Ոչ աշխատանքային օրերի պատճառով նիստեր տեղի չունեցան և օրակարգում բազմաթիվ հարցեր են մնացել, որոնք պետք է քննարկվեն։

Բացի այդ, հենց հունիսի 1-ին խորհրդարան է գալու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելու ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։ Այն ներկայացնելուց հետո պատգամավորները նաև հարցեր են ուղղելու դատախազին և, դատելով պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից, այս հարցուպատասխանն էլ կարող է թեժ լինել։

Նկատենք, որ դատախազության հաղորդումը 200 էջից է բաղկացած և անդրադարձ է կատարված տարբեր ոլորտների , և մեծ տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին։ Հետաքրքիր թվեր և տվյալներ են ներկայացված հաղորդման մեջ։

Ըստ այդմ, 2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը (2018թ․-470) հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ։

Նշված պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներն ըստ գործունեության ոլորտների և պաշտոնների դասակարգվում են.

1․ ՀՀ պաշտոնաթող նախագահ – 2 (2018թ․-0) անձ,
2․ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար – 1 (2018թ․-0) անձ,
3․ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր – 2 (2018թ․-0) անձ,
4․ Դատախազ – 1, նախկին գլխավոր դատախազ – 1 (2018թ․-0) անձ,
5․ Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018թ․-17) անձ, այդ թվում՝

Սակայն այս ցանկն էլ ամբողջական չէ։  ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 04.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2009-2018թթ. ընթացքում Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Պետությանը պատճառված նախնական հաշվարկված վնասը կազմել է շուրջ 23.7 մլրդ ՀՀ դրամ։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս