Ռ.Հայրապետյանը բոլորին սիրում է, բացի Լեւոն տեր- Պետրոսյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր վերաբերմունքը որեւէ կերպ չի թաքցնում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ:  Ռուբեն Հայրապետյանը իր խոսքում մանրամասնորեն հիշեց վերջինիս նախագահության տարիներին իր հետ կատարված դեպքերը: “Ինչա իրենց ուղղությամբ չեմ կողմնորոշվել, էսօր մենք դառել ենք վատը: Լեւոն Տեր-Պետրոսյանը երեք անգամ եկել ու խնդրելա, որ միանամ իրեն, վերջին անգամ իր պատվիրակի միջոցով 2008-ի հունվար ամսին, խնդրելա, որ դավաճանեմ իմ կուսակցությանը, բայց ես էդ տեսա՞կն եմ, որ դավաճանեմ: Սերժ Սարգսյանն ինձ 1996-ին փրկեց Լեւոնից, ես ոնց կարամ իրան դավաճանեմ: Լեւոնի հետ վերջին անգամ հանդիպել եմ 2007-ի օգոստոսին`Սեւանի Հարսնաքարում: Ինքը Նիկոլ Փաշինյանի գյուղից էր գալիս, մտելա ռեստորան”: Ես ին երկրում բոլորին են Սիրում բացի Լեւոնից: Այն հարցին , թե նա պաշտոն  ունեցել է առաջին նախագահի տարիներին`, նա ասաց.”Լեւոնի ժամանակ ոչ մի պաշտոն չեմ ունեցել, 1997-ին թեկնածությունս դրեցի` որպես պատգամավոր: Մի հայտնի չարաբաստիկ մարդ կար`Գագիկ Ջհանգիրյան, ով հիմա ազնվությունա գոռում, գոնե գա ստադիոն ֆուտբոլիստներին բալետ անի: Նա հանեց իմ թեկնածությունը եւ չթողեց մասնակցեմ Ազգային ժողովի ընտրություններին: 1995-ին, երբ ես իրանց կողմնակիցը չէի, ոստիկանություն հանեցին իմ դեմ ու ամբողջ ազգ ու տակս կալանավորեցին, նույնիսկ հորս, ասեմ ավելին`հրաման էին տվել, որ խփեն ինձ, ոչ թե ձերբակալեն…”:  Իսկ այն հարցին թե եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին իշխանության գա, ապա Ռուբեն Հայրապետյանը պատրա՞ստ է աշխատել նրա հետ, եթե նրան կրկին վստահվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ միանշանակ հրաժարական կտա եւ կհեռանա երկրից:




Լրահոս