Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա հայտնեց, որ պատասխանը բացասական է եղել, այժմ սպասում է PCR թեստի պատասխանին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հաստատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Իսկ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին եղել է Հայաստանում, շփվել վարչապետի հետ։