ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ղեկավարած հիմնադրամի աշխատակիցների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
Նա հայտնեց, որ Աննա Հակոբյան աշխատավայրի սենյակում մենակ էր նստում: «Աշխատավայրի սենյակում մենակ է նստում, անմիջական շփում չի ունեցել ոչ մեկի մոտ, եղել է դիմակով եւ ձեռնոցով: Կենդանաբանական այգի գնալուց էլ պահպանել է սոցիալական հեռավարություն, եղել է դիմակով եւ ձեռնոցով»,- հայտնեց նա:
Խոսնակը նաև հավելեց, որ այս պահի դրությամբ Աննա Հակոբյանի շփման շրջանակում մեկուսացածներ չկան, նրա վիճակը լավ է:
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտնեց, որ իր ամբողջ ընտանիքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Նաիրա Հովհաննիսյան