Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Էլլիս կղզի, որտեղ այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել՝ 1915թ. Հայոց ցեղասպանությանը և Էլլիս կղզով Միացյալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը: Նախագահ Սարգսյանին կղզում հյուրընկալել և ուղեկցել են Միացյալ Նահանգների ,Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին, ԿԱԷԿ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին Նախագահ Սարգսյանին շնորհել է ,Էլլիս կղզիե պատվո մեդալը` ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաև Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար: Ընդգծվել է, որ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է այդ պատվին: Մինչ այժմ ԿԱԷԿ-ի ,Էլլիս կղզիե պատվո մեդալով պարգևատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր: Նշելով, որ ՀՀ նախագահի այցելությունը, հատկապես ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին, պատմական իրադարձություն է, Նասեր Կազեմինին ասել է. ,Նա մարդ է, ով հանուն իր երկրի պայքարել է, ում՝ ազատ և ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկյան կառավարության ու աշխարհի կառավարությունների աջակցությունը: Ամենակարևորը՝ նա խաղաղության ու հանդուրժողականության երկխոսություն ծավալեց հարևանների հետ՝ իր ժողովրդին առավելագույնս մոտեցնելով խաղաղության: Պարո՛ն նախագահ, այն ամենի շնորհիվ, ինչ Դուք արել եք Ձեր երկրի և հայ-ամերիկյան հարաբերությունների համար, պատմությունը Ձեզ մեծ հարգանքով կհիշիե: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և նշել. ,Այսօր ես հուզմունքով և հպարտությամբ ընդունեցի այս պատվո նշանը, այդ թվում նաև Էլլիս կղզով անցած հայորդիների և նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպես մեր ժողովրդի՝ այս հեռավոր ափերում ձեռք բերած հաջողությունների գնահատական, որպես հայ-ամերիկյան բարեկամության և գործընկերության հետագա զարգացման ու խորացման խորհրդանիշե: (Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական խոսքը ԿԱԷԿ կողմից մեդալով պարգևարտվելու կապակցությամբ ամբողջությամբ ներկայացված է ստորև): Պարգևատրման արարողությունից հետո ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինիի կողմից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական խոսքը ԿԱԷԿ կողմից մեդալով պարգևատրվելու կապակցությամբՀարգարժաԲն պարոն Նասեր Կազեմինի,ՏիկնաԲյք և պարոնաԲյք, Առաջին հերթին խորին շնորհակալություն եմ հայտնում Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիային՝ Էլլիս կղզու պատվո նշանով ինձ պարգևատրելու համար, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ներկայացրել են իմ թեկնածությունը: Մեծ պատիվ եմ համարում սա և գիտակցում եմ, որ այս պարգևին արժանացող առաջին ոչ ամերիկացի նախագահն եմ:Պատվո նշանը կրում է մի անուն, որն ամբողջ աշխարհում արդեն ավելի քան մեկ դար է հույսի, ազատության հնարավորությունների, արժանավայել կյանքի զորեղ խորհրդանիշներից է: Էլլիս կղզով՝ խոսքի և խղճի ազատության, տնտեսական նոր հնարավորությունների հույսով ու ակնկալիքով Միացյալ Նահանգներ մուտք են գործել պատերազմների, արհավիրքների, չքավորության պատճառով իրենց հայրենիքը լքած միլիոնավոր, իսկ այսօր այստեղ իմացանք՝ 12 մլն. գաղթականներ ու տարագիրներ: Պատահական չէ, որ հենց այս կղզու հարևանությամբ է վեր խոյացել ու յուրատեսակ փարոսի վերածվել ամերիկյան ոգին լավագույնս մարմնավորող Ազատության արձանը:Էլլիս կղզով են անցել նաև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայեր: Ժամանել են, հաստատվել, նոր կյանքի հիմք դրել և շատ արագ դարձել Միացյալ Նահանգների լավ քաղաքացիներ, ձևավորելով ամուր ազգային համայնքներից մեկը, համայնք, որ զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ-ի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կյանքում: Այսօր ես հուզմունքով և հպարտությամբ ընդունեցի այս պատվո նշանը, այդ թվում նաև Էլլիս կղզով անցած հայորդիների և նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպես մեր ժողովրդի՝ այս հեռավոր ափերում ձեռք բերած հաջողությունների գնահատական, որպես հայ-ամերիկյան բարեկամության և գործընկերության հետագա զարգացման ու խորացման խորհրդանիշ: Ազգային բազմազանությունը Միացյալ Նահանգների մեծության և հզորության աղբյուրներից մեկն է, նրա անսպառ հարստությունը: Միավորված և տոգորված լինելով այս պետության հիմնադիր-հայրերի՝ ազատության, իրավահավասարության, օրինապաշտության վեհ գաղափարներով, ազնիվ ու հպարտ ամերիկացիներ լինելով հանդերձ, ազգային համայնքների ներկայացուցիչները միևնույն ժամանակ նաև իրենց ազգային ինքնությունը, լեզուն, սովորույթները պահպանելու և զարգացնելու բոլոր հնարավորություններն ունեն: Ամերիկահայությունն այն համայնքներից է, որ կարողացել է ամերիկյան հասարակությանն ինտեգրվելը ազգային ինքնության հետ միահյուսելու վառ օրինակ դառնալ:Երախտագիտության խոսք եմ ուղղում Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիացիային` մի կազմակերպության, որն իր գործունեությունը նվիրել է Միացյալ Նահանգների կյանքում ազգային համայնքների ներդրման ուսումնասիրմանն ու ժողովրդայնացմանը: Սա հատկապես կարևոր է այն համայնքների դեպքում, որոնք չեն սերում խոշոր երկրներից կամ հանրություններից, բայց, այդուհանդերձ, բազմադարյան հարուստ մշակույթի ու մտավոր լուրջ ներուժի կրողներ են: Եվ շատ կարևոր է, որ կազմակերպությունը ղեկավարում է լայնախոհ ու փորձառու անձնավորություն: ՊարոԲն Կազեմինի, օգտվելով առիթից հրավիրում եմ Ձեզ և Ձեր ազնիվ տիկնոջն այցելելու Հայաստանի Հանրապետություն, որը, որպես անկախ պետություն, ընդամենը երեկ նշեց իր անկախության 20-ամյակը:Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այս բարձր պատվի համար, և թող Աստված օրհնի բոլորիդ:
Սերժ սարգսյանն այցելել է էլլիս կղզի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ