Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մայիսի 31-ի դրությամբ կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը:
Այդ օրվա դրությամբ իրականացվել է 19460 ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն եւ խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Այս հաղորդագրությունը համատեղ տարածել են հետեւյալ կառույցները.
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կրթության տեսչական մարմին
Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին