Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել
վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք, խնդրում եմ, ջերմ և անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Որպես երկրի վարչապետ՝ Դուք շատ բան եք անում Հայաստանի զարգացման, նրա անվտանգության ամրապնդման ու
միջազգային ասպարեզում նրա ազգային շահերը պահպանման համար:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի
ավանդույթների վրա: Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը թույլ է տալիս ավելի բացահայտել ռուս-
հայկական ռազմավարական բազմավեկտոր գործընկերության ներուժը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը շահագրգռված է խորացնել խորհրդարանական
երկխոսությունը, ինչը երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակի կարևոր բաղադրիչ է: Մենք բարձր ենք
գնահատում Ձեր դերը այս հարցում:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պետական բարձր
պաշտոնում: Թող Ձեր գիտելիքները, եռանդն ու վճռականությունը ծառայեն որպես բեղմնավոր աշխատանքի հուսալի
հիմք՝ ի նպաստ եղբայրական հայ ժողովրդի»,- մասնավորապես նշված է ուղերձում:




Լրահոս