Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող արդյունք է գրանցել շախմատի Եվրոպայի առցանց մրցաշարում:
Եվրոպայի առցանց մրցաշարի E խմբում, որտեղ հանդես են գալիս 2300-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ, Գաբրիել Սարգսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և դարձել է բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար մրցախաղում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը մեր հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանն էր: Առաջին տեղում Ալեքսեյ Սարանան է Ռուսաստանից, իսկ երկրորդը` Դավիթ Նավարան Չեխիայից:
Եվրոպայի առցանց մրցաշարի E խմբի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում էին 4400 շախմատիստներ: