Հայտնի է Արայիկ Հարությունյանի թեստի պատասխանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ էր հանձնել, քանի որ մի քանի օր առաջ շփվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդություն:




Լրահոս