2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 19:10-ին, Մուրացան բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին,
որ ողնաշարի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա տղա:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանում գտնվող
վարսավիրանոցի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա պատանին իր մոտ
եղած դանակով մեկ անգամ հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի
(դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական
բաժին և ընդունվել վարույթ: 14-ամյա պատանու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը
հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է:
14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ